|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.
«Պետք է վերջապես ընդունել մեկ պարզ ճշմարտություն՝ երբ հանցագործը, պետական դավաճանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն մնում է իշխանության, լինում է այն, ինչ այսօր կատարվում է Միքայել Սրբազանի և ցանկացած հայրենասեր մարդու հետ:
Քպ-ն պայքարում է ամեն գնով իշխանության մնալու համար, քանզի դա է նրանց չդատվելու միակ երաշխիքը: Զարմանալ այս ամենից՝ առնվազն միամտություն է. Արցախը հանձնողների հետ գործ ունենք:
Լուծումը մեկն է՝ պատուհասն իր խմբակով օր առաջ պետք է հեռացվի իշխանությունից:
Հ.Գ. Սրբազանի կալանավորման մասին լուրը կարդալուց հետո, եթե ձեր մեջ ոչինչ չի փոխվել, ուրեմն մտածելու լուրջ տեղիք ունեք:
Չներե՛ս, Տե՛ր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում»: