|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) գրավել է Գազա քաղաքը պաղեստինյան անկլավի հարավային մասից բաժանող միջանցքը և տեղադրել այն անցակետերը, որոնցով պետք է անցնեն այն բնակիչները, որոնք դեռ չեն լքել քաղաքը, հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իսրայելի պաշտպանության բանակը ավարտել է Գազայի ափ տանող Նեցարիմ միջանցքի գրավումը և Գազայի հատվածը բաժանել է հյուսիսային և հարավային մասերի:
Հետևաբար, Գազա քաղաքի շուրջ շրջափակումը կխստացվի, և քաղաքից հարավ դուրս եկող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի անցնել Իսրայելի պաշտպանության բանակի անցակետերով։ Սա վերջին հնարավորությունն է այն Գազայի բնակիչների համար, ովքեր ցանկանում են շարժվել դեպի հարավ և թողնել ՀԱՄԱՍ-ի զինյալներին մեկուսացված Գազա քաղաքում, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը շարունակվում է ամբողջ ուժով», – հայտարարել է Կացը սոցիալական ցանցերում։
Կացը նաև շեշտել է, որ Գազայում մնացածները կհամարվեն զինյալներ և ահաբեկչության կողմնակիցներ։