Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
«Մայր Հայաստան» դաշինքին անդամ Սոնա Աղեկյանը գրում է․
«Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը սկսել է Գնունու շուկայի տաղավարների ապամոնտաժումը։ Երկար տարիներ մարդիկ այստեղ վարձակալությամբ են աշխատել, կերակրել իրենց ընտանիքներն ու հարկ վճարել Հայաստանի Հանրապետությանը։
Հիմա եկել մի քանի ժամ են տվել ապրանքները դուրս բերելու համար։
Իսկ ի՞նչ է փոխարենը առաջարկում քաղաքապետարանը ՀՀ 3 միլիոն վարչապետերից այն վարչապետերին, ովքեր իրենց մի կտոր հացի գումարն այստեղ էին վաստակում.
• Նոր շուկա՞
• Արժանապատիվ պայմաննե՞ր
• Թե՞ հերթական անգամ իշխանությունը նախ քանդում է, հետո պետք է փորձի մտածել, թե ինչ անել դատարկված տարածքի հետ։
Քանդելն ամենահեշտն է։ Մարդկանց աշխատանքից զրկելուց առաջ պետք է առաջարկվի այլընտրանք։ Հակառակ դեպքում ստացվում է հերթական ճղճիմ վրեժխնդրությունը՝ ՔՊԿ-ին Երևանում վստահության քվե չտալու համար…»։