|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխանություններն արդեն մի քանի շաբաթ է՝ Էջմիածնում «խոդի են տվել» ասֆալտի մեքենաները՝ 24/7 ռեժիմով ասֆալտ փռող մեքենաներն այս բակից այն բակ են տարվում, կարկատաններով բարեկարգում բակերը, փողոցները։ Իսկ ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանը օրվա մեծ մասը քաղաքացիների ընդունելությամբ է զբաղված, դեռ չհայտարարված-չսկսված քարոզարշավ է իրականացնում, խոստումներ տալիս` նոր աշխատատեղեր, բակերի բարեկարգում եւ այլն։
Հոկտեմբերի 2-ից կմեկնարկի թեկնածուների առաջադրումը, չնայած մինչ օրս մի քանի կուսակցության անուն է շրջանառվում, որոնք արդեն հայտարարել են Էջմիածնի ընտրություններին մասնակցելու մասին, սակայն չեն բացառում, որ մասնակից ուժերի թիվը մեկ տասնյակի կհասնի, գուցե անգամ անցնի։