կարևոր
658 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-30 13:50
Աշխարհ

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և փայտե արտադրանքի համար

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և փայտե արտադրանքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին կարգադրել է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներմուծվող փայտի և  որոշ տեսակի փայտե արտադրանքի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ապրանքի արժեքի 10 տոկոսի չափով մաքսատուրք է սահմանվում փայտի ներմուծման վրա: 25%-ի չափով մաքսատուրքեր կգործեն կահույքի որոշ տեսակների, այդ թվում՝ խոհանոցային կահույքի ներմուծման վրա:

Նոր միջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին: 2026 թվականի հունվարի 1-ից հետո նախատեսված է մաքսատուրքերի բարձրացման հնարավորություն:

Թրամփն օգոստոսի 22-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հետաքննություն է անցկացնում այլ երկրներից կահույքի ներմուծումների վերաբերյալ: Նա նշել էր, որ հետաքննության արդյունքներով այդ արտադրանքի ներմուծման վրա կսահմանվեն մաքսատուրքեր: Թրամփը վստահություն էր հայտնել, որ դա կահույքի բիզնեսը կվերադարձնի Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան ​​և այլ նահանգներ:

Վիետնամը, Կանադան, Չինաստանը և Մեքսիկան Միացյալ Նահանգներ կահույք արտահանող հիմնական երկրներն են։