կարևոր
730 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-29 21:30
Քաղաքական

ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի

ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի

ՀՅԴ հանրային կապերի բաժնից հաղորդում են՝ դիմել են դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և Արամ Սարգսյանի՝ ՀՅԴ կուսակցության հասցեին հնչեցված զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների համար։

«Գևորգ Պապոյանը օգոստոսի 21-ին «Armtimes.com»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀՅԴ-ն «պատերազմի կողմ» է և մեղադրել է մեզ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը կառավարության շենքեր ներխուժելու ու գույք գողանալու մեջ։

Լուսինե Բադալյանը սեպտեմբերի 10-ին նույն հարթակում ասել է, թե իբր ՀՅԴ-ն կազմակերպել է Արարատ Միրզոյանի սպանության փորձ և մասնակցել Ազգային ժողովի ու կառավարության շենքերում ջարդերին։

Արամ Սարգսյանը օգոստոսի 27-ին «Factor.am»-ին տված հարցազրույցում պնդել է, թե «դաշնակցականներն են» մերժել Ալիևի առաջարկները և մասնակցել Եվլախի բանակցություններին։

Այս բոլոր պնդումները սուտ են և չունեն որևէ փաստական հիմք։ Մենք դրանք գնահատում ենք որպես կանխամտածված զրպարտություն։

Ուստի դիմել ենք դատարան՝ պահանջելով հրապարակային ներողություն և պատճառած վնասի փոխհատուցում»,- նշված է հայտարարության մեջ: