|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահին ակնարկել է, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և թույլ տալ նրան գնել ամերիկյան F-35 ինքնաթիռներ, սակայն ասել է՝ ցանկանում է, որ Անկարան դադարեցնի ռուսական նավթի գնումները։ Այս մասին հայտնում է Reuters–ը:
6 տարվա ընթացքում Էրդողանի առաջին այցը Սպիտակ տուն տեղի է ունենում մի ժամանակ, երբ Անկարան ձգում է օգտվել ԱՄՆ վարչակազմի ցանկությունից՝ կնքել գործարքներ թանկարժեք զենքի և առևտրային համաձայնագրերի դիմաց։
«Ես կցանկանայի, որ նա դադարեցներ Ռուսաստանից նավթ գնելը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է այդ վայրագությունը Ուկրաինայի դեմ», - ասել է Թրամփը:
Անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդյոք նա պատրաստ է գործարք կնքել Թուրքիային F-35-ներ մատակարարելու համար՝ Թրամփն ասել է. «Կարծում եմ՝ նա հաջողությամբ կկարողանա գնել այն, ինչ ցանկանում է»։
Թրամփը նաև ասել է, որ կարող է շատ շուտով վերացնել Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Նա հավելել է՝ եթե իրենց հանդիպումը լավ անցնի, ապա դա կլինի գրեթե անմիջապես: