կարևոր
532 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-24 13:06
Հասարակություն

Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը մահացել են տեղում. կրակոցները դիպուկ են եղել․ քննչական խմբի ղեկավար

«Վալոդյա Գրիգորյանն ու Կարեն Աբրահամյանը մահացել են տեղում. կրակոցները դիպուկ են եղել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քննչական խմբի ղեկավար Արտակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով կա երկու զոհ և մեկ վիրավոր։ Զոհերից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Մյուսը՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Աբրահամյանը Վալոդյա Գրիգորյանի ընկերն էր և դեպքի պահին նրա հետ է եղել։

Վիրավոր անձը՝ Արծրուն Գալստյանը, գտնվում է վիրահատության սեղանին։

Դեպքի մանրամասները պարզվում են։

Մանրամասն՝ տեսանյութում։