կարևոր
6766 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-24 10:51
Հասարակություն

Հրատապ․ Բորիս Ավագյանին ՀՀ հյուպատոսության շենքում հայտնաբերել են մահացած

Հրատապ․ Բորիս Ավագյանին ՀՀ հյուպատոսության շենքում հայտնաբերել են մահացած

«Բորիսին հայտնաբերել են մահացած: Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ, խնդրեց՝ օգնել:

Չեմ կարողանում որևէ բառ գտնել: Բորիսը ավելի քան 15 ժամ մնացել է ՀՀ հյուպատոսարանում, ու մահացել: ՔՊ-ական իշխանություն, մարդակերների իշխանություն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:

Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում»:

Նյութը՝  Լիա Սարգսյանի ՖԲ էջից

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Երեկ նա կապ է հաստատել  լրատվամիջոցների հետ ու տեղեկացրել, որ  գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ «Փաստինֆոյի»-ի հետ զրույցում ասել էր․ «Վերջին 1 ամսվա ընթացքում ՌԴ հատուկ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են, տարել ոստիկանություն, փաստաթղթեր ստուգելու, քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իմ նկատմամբ։ Ես կամավոր ցանկանում եմ, որ ինձ արտահանձնեն Հայաստանին»։