Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։
Եզրափակիչ խոսքում Միքայել Սրբազանը դատարանում անդրադարձավ՝ ինչո՞ւ է ինքն այդտեղ կանգնած և կանգնած է որպես մեղադրյալ։
«Որովհետև 1992-94թթ․ զոհված իմ եղբայրները, որոնք իմ տարեկիցներն էին, չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ, 2020թ․ իմ զոհված զավակները չեն թողնում, որ ես այլ տեղ լինեմ։ Ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ որ եմ։ Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ․ իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ 2020թ․ 18 տարեկան 5000 տղաների՝ իմ զավակների նահատակությունը, ես այլ տեղում չեմ կարող լինել։ Ես ամենաշահեկան տեղում եմ։ Չէի ցանկանա լինել պաշտպանների տեղը, որ խոսում են պատի հետ։ Չէի ուզենա լինել իմ ժողովրդի տեղը, որոնք այնտեղ նստած տվայտում են էս անարդարությունից։ Առավել ևս չէի ցանկանա մեղադրողների տեղը լինել, քավ լիցի, Աստված մի արասցե, դատարանի տեղը լինելու ցանկություն երբեք չունեմ։ Էս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը, նաև քաղաքական պատճառներով, միայն պատիվ է և ուրախություն, երջանկություն է։ Փառք Աստծո, որ ես այստեղ եմ»,-ասաց Միքայել սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։