կարևոր
1363 դիտում, 15 ժամ առաջ - 2025-09-21 10:53
Հասարակություն

ԵԿՄ–ականները «Եռաբլուր» այցելեցին առանց Սասուն Միքայելյանի

ԵԿՄ–ականները «Եռաբլուր» այցելեցին առանց Սասուն Միքայելյանի

ԵԿՄ–ականներն այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելեցին առանց միության նախագահ Սասուն Միքայելյանի։

Թե ինչու Սասուն Միքայելյանը պանթեոն չի այցելել, ԵԿՄ–ականները հրաժարվեցին պատասխանել։

Անդրադառնալով տեղեկություններին, որ իշխանությունները նպատակ ունեն «վերացնելու» ԵԿՄ–ն, անդամներից Ռոմիկ Մխիթարյանը պատասխանեց. «Եթե խաղաղություն կնքվեց ու սահմանին կանգնեցին սահմանապահները, ԵԿՄ–ն այլեւս սահման չի գնա, կզբաղվի մատաղ սերնդի դաստիարակությամբ»։