|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գեւորգ Ղուկասյանը անդրադարձել է նախօրեին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, նշելով.
««ՀՅԴ-ականների համաժողովին» որևէ մեկին թույլ չի տրվում մեկ ու կես ժամ խոսել, առավել ևս դատարկաբանել։
ՀՅԴ-ի «համաժողովը» մեկ մարդու բենեֆիս չէ, իսկ զեկույցները տրվում են ոլորտային պատասխանատուների կողմից։
ՀՅԴ-ի «համաժողովին» ավելի շատ երկրներից են մասնակիցներ լինում, քան ձեր տարածքային կառույցների թիվն է…
Չեմ էլ ցանկանում համեմատել անհամեմատելին, հակառակ դեպքում այս տեքստը, առանց չափազանցության, կարելի է մինչև առավոտ շարունակել…
Իշխանափոխությունից հետո, բացի տխուր վերհուշը ոչի՛նչ չի մնալու ձեր կուսակցությունից, ինչը դուք ինքներդ հռչակել եք գաղափարազուրկ… Մի բան էլ չպե’տք է մոռացվի, նրանք ովքեր անդամակցել են…»: