Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին դեռ վաղ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դիմել Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցով: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Մեծ Բրիտանիայից ԱՄՆ վերադառնալիս նախագահական ինքնաթիռում լրագրողները հարց են ուղղել Թրամփին՝ արդյոք ժամանակը չէ նորից Պուտինին խնդրել հրադադար հաստատել։
«Ինձ չի թվում, թե հիմա ժամանակն է։ Բայց ճիշտ ժամանակին, եթե ստիպված լինեմ դա անել, դա խիստ կլինի», - ասել է Թրամփը։
Անդրադառնալով իր այն պնդմանը, որ եվրոպական երկրները չպետք է նավթ գնեն Ռուսաստանից, Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիան ռուսական էներգակիրներ գնող երկրներից չէ, և վարչապետ Քիր Սթարմերը համաձայն է, որ դաշնակիցները «պետք է դադարեն նավթ գնել Ռուսաստանից»։