կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 17:18
Աշխարհ

Green Card-ի վիճակախաղին մասնակցելու համար յուրաքանչյուր մարդ պետք է վճարի 1 դոլար

Green Card-ի վիճակախաղին մասնակցելու համար յուրաքանչյուր մարդ պետք է վճարի 1 դոլար

ԱՄՆ պետդեպարտամենտը ներդրել է 1 դոլար էլեկտրոնային վճար Green Card-ի վիճակախաղին մասնակցելու համար։ Սա առաջին անգամն է, երբ պետք է վճարել դիմումը ներկայացնելու փուլում։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Փոփոխությունն ուժի մեջ է մտնելու այս տարվա հոկտեմբերի 16-ից, վճարը կատարվում է  ԱՄՆ կառավարության լիազորված պորտալի միջոցով Diversity Visa (DV)-ի վիճակահանության գրանցման ընթացքում։

Միաժամանակ շահողների համար նախատեսված 330 դոլարի վճարը մնացել է անփոփոխ։ Վճարը չի վերադարձվում, չի տեղափոխվում հաջորդ տարիներ։ Նոր վճարի նպատակն է հավասարաչափ բաշխել ծրագրի վարչական ծախսերը, տարեկան մշակվում են տասնյակ միլիոնավոր դիմումներ։

Ակնկալվում է, որ նոր վճարը կօգնի նվազեցնել խարդախությունը, կրճատել կեղծ դիմումների քանակը և բարելավել տվյալների մշակումը։

Պետդեպարտամենտը գնահատում է, որ նոր վճարը տարեկան կապահովի մոտ 25 միլիոն դոլար լրացուցիչ եկամուտ՝ ծրագրի գործունեությանը, համակարգի արդիականացմանը և անվտանգության աուդիտներին աջակցելու համար։ Նշվում է, որ շատերի համար 1 դոլարը խորհրդանշական է, սակայն սահմանափակ ռեսուրսներով երկրներից դիմումատուների համար այն կարող է դժվարություններ առաջացնել։