Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Թոշակառուները Հայաստանում հայտնվել են ծայրահեղ խոցելի սոցիալական իրավիճակում, պետությունը նրանց սոցիալական ապահովումը իրականացնում է մնացորդային սկզբունքով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա ներկայացմամբ՝ կենսաթոշակների աճը էապես հետ է մնում աշխատավարձերի, ՀՆԱ-ի և պետական բյուջեի աճից։ Հրապարակելով 2018-2025 թթ. կենսաթոշակների աճի տվյալները՝ Չալաբյանն արձանագրել է. «Բոլոր թվերը վերցված են մեր վիճակագրական վարչության և կառավարության պաշտոնական կայքից։ Միջին կենսաթոշակի աճը յոթ տարիների ընթացքում կազմել է 22 տոկոս, մինչդեռ նույն ժամանակահատվածում գնաճը՝ ըստ պաշտոնական վիճակագրության, եղել է 26 տոկոս։ Ավելին, սա սպառողական գների աճն է, սակայն այն չի արտացոլում, օրինակ, գույքահարկի մի քանի անգամ բարձրացումը, որը թոշակառուների համար դարձել է հավելյալ բեռ, քանի որ գույքահարկի արժեքը չի մտնում սպառողական զամբյուղի հաշվարկի մեջ»։
Նրա խոսքով՝ իրական կյանքի արժեքը էապես ավելի շատ է բարձրացել։ «Այսօր թոշակառուն միջին հաշվարկով ավելի վատ է ապրում, քան յոթ տարի առաջ, երբ այս վարչախումբը եկավ իշխանության, քանի որ ստանում է ավելի փոքր քանակությամբ միջոց՝ իր գնողունակության պարիտետով հաշվարկած», – ընդգծել է Ավետիք Չալաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։