կարևոր
724 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-16 17:33
Աշխարհ

Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ զենիթահրթիռային կայանք ու վերահաղորդիչ է ոչնչացրել․ ՊՆ

Ռուսական զինուժը Ուկրաինայի ԶՈւ զենիթահրթիռային կայանք ու վերահաղորդիչ է ոչնչացրել․ ՊՆ

Ռուսական զինուժի «Հարավ» խմբավորման 71-րդ գվարդիական մոտոհրաձգային դիվիզիայի FPV-դրոնների օպերատորները Ուկրաինայի զինված ուժերի С-60 զենիթահրթիռային կայանք են ոչնչացրել Դոնեցկում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կրամատորսկ-Դրուժկովկա ուղղությամբ իրականացված գործողության շրջանակում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի զենիթահրթիռային կայանքը: Ուկրաինայի զինված ուժերի առաջապահ դիրքերի հետախուզություն իրականացնելու ընթացքում հարվածային ԱԹՍ-ի հաշվարկը հակառակորդի զենիթային կայանքի քողարկված կրակային դիրք է հայտնաբերել և դիպուկ հարվածներով խոցել այն»,- հայտնել են գերատեսչությունից։

ՊՆ-ում հավելել են, որ այնուհետև ՌԴ օպերատորները հայտնաբերել և ոչնչացրել են նաև հակառակորդի վերահաղորդման սարքը, ինչը զգալիորեն սահմանափակել է տվյալ հատվածում օդային հետախուզություն վարելու և հարվածային ԱԹՍ-ներ օգտագործելու հնարավորությունները: