կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-16 11:38
Հասարակություն

Կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու, իրենք թող վախենան. Սպարտակ Ղուկասյան

Կալանքից դուրս գամ, նորից Սրբազանի դատին եմ գնալու, իրենք թող վախենան. Սպարտակ Ղուկասյան

Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողները Սպարտակ Ղուկասյանից հետաքրքրվեցին կալանավորման հետ կապված մանրամասներով։ Փոխարենը պատասխանեց, որ  էլի կգնա Միքայել Սրբազանի դատին։

Հարցին՝ բա չի վախենո՞ւմ, նա արձագանքեց. «Իրենք պիտի վախենան, մենք վախենալու բան չունենք»։


Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանի տնային կալանքի տակ է գտնվում։ ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։