Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 450.36 |
RUB | ⚊ | ₽ 4.6192 |
GBP | ⚊ | £ 521.31 |
GEL | ⚊ | ₾ 141.63 |
Yerkir.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին պարզելու, թե արդյոք պետական բուհերի ուսանողական խորհուրդների կանոնադրությունները, ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգերը հաստատված են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից, և արդյոք ՀՀ օրենսդրությունը ունի նման պահանջ:
Հարցմանը պատասխանել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, նշելով, որ որ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով, որով բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության կամ ուսանողական այլ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու լիազորություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահված չէ:
Այժմ ներկայացնենք իրականությունը աբսուրդների տեսքով:
Աբսուրդ 1
Չնայած նրան, որ ըստ Ժաննա Անդերեասյանի հիմնարկի պատասխանի՝ սույն հիմնարկին ուսանողական խորհուրդների ու գիտական ընկերությունների կանոնադրությունները հաստատելու լիազորություն վերապահված չէ, մեջբերենք «Կրթության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետը՝ բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:
Սանտեխնիկայի բնագավառում հայտնի Ժաննա շինարարի հիմնարկի մատնանշած օրենքի՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է , որ ուսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման և գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Աբսուրդ 2
Իրականում ժաննայի ղեկավարած հիմնարկը հաստատել է որոշ բուհերի ուսանողական խորհուրդների կանոնադրությունները: Կից ներկայացնում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական և Բրյուսովի անվան համալսարանների ուսանողական խորհուրդների՝ ԿԳՄՍ նախկին նախարարներ Արայիկ Հարությունյանի և Վահրամ Դումանյանի կողմից հաստատման փաստերը:
Աբսուրդ 3
Եթե ներկայիս նախարար Անդրեասյանը գտնում է, որ իր ղեկավարած հիմնարկը կանոնադրությունները հաստատելու լիազորություն չունի, առնվազն 3,5 տարի ժամանակ ուներ չեղարկելու իր իրավանախորդներ Հարությունյանի ու Դումանյանի հրամանները: Այլապես ցուցաբերել է անգործություն:
Վերջում բարեկամական խորհուրդ տիկին Ժաննային. այլ տղամարդկանց հետ սանհագույցներ մտնելու փոխարեն կարդա ղեկավարածդ ոլորտի կարևորագույն օրենքները: