կարևոր
4144 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-15 10:43
Հասարակություն

Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում․ ասե՛մ ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ․ Ռուբեն Մելիքյան

Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում․ ասե՛մ ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Երբ պայմանական «Մկո»-ն չի բարձրացնում հանրային կարևորության հարցեր, չի խոսում ազգային դավաճանության կամ քաղաքական կալանքների կամ իշխանության չարաշահման մասին, մի օր իր դուռն է թակում պայմանական «նիկոլը» ու սկսում է խոսել պայմանական «Մկո»-յի բեմադրած ներկայացման գեղարվեստական որակներից ու խելք սովորացնում նշված «Մկո»-յին։

Այս առումով՝ իհարկե պայմանական «Մկո»-յին լրիվ հասնում ա, ու հեչ անարդար չի էս ամենը։

Հույսըս էն ա, որ բոլոր պայմանական «Մկո»-ները մի լավ կմտածեն էս ամենի մասին ու հետևություններ կանեն։ Գոնե մեկը, էրկուսը հետևություններ կանեն։

ՀԳ. Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում։ Ասե՛մ ինչ կարող ես անել, բայց միայն՝ մեր մեջ։ Կարող ես հենց էսօր ժամը 15:30-ին գալ Մասիվի դատարան ու ներկա լինել էրեկվա ցիլոյով «ստանիսլավսկու» բեմադրած ներկայացման արարներից մեկին՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին։ Չէ՞ որ, որքան գիտեմ, դու էլ ես լեննականցի, ու եթե ճիշտն ես ուզում իմանաս՝ շուտ պիտի գայիր»։