|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը (ԱԳԽ) հաստատել է Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության նոր համաձայնագիրը, որը ստորագրել են գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Համաձայնագրի կետերի տեքստը վերանայվել է Գերագույն ազգային անվտանգության խորհրդի միջուկային կոմիտեի կողմից, և ստորագրված ամեն ինչ, ըստ էության, հաստատվել է այս կոմիտեի կողմից»,-ՏԱՍՍ-ի փխանցմամբ, հայտարարության մի հատված է մեջբերում NourNews-ը։ Ինչպես նշված է փաստաթղթում, կոմիտեն այս հարցում լիազորված էր գործել և որոշումներ կայացնել ԱԳԽ-ի անունից ։
Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել էին Իսլամական Հանրապետության և ԱԷՄԳ-ի միջև համագործակցությունը կասեցնելու մասին օրինագծի տեքստը։