կարևոր
448 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 12:48
Հասարակություն

Քանի դեռ ՔՊ -ն չի թոթափել էն համոզումը, որ ինքն է դատական իշխանությունը, գործադիրը և դատախազը, մենք ապրելու ենք անարդարության միջավայրում․ Արծվիկ Մինասյան

Քանի դեռ ՔՊ -ն չի թոթափել էն համոզումը, որ ինքն է դատական իշխանությունը, գործադիրը և դատախազը, մենք ապրելու ենք անարդարության միջավայրում․ Արծվիկ Մինասյան

ԱԺ ամբիոնից Արծվիկ Մինասյանը քննադատել է իշխանություններին՝ ընդդիմադիրների նկատմամբ շինծու մեղադրանքներ առաջադրելու և անմեղության կանխավարկածը խախտելու համար։

Նա ընդգծել է․ «Իշխանությունը մարդկանց ներկայացնում է որպես հանցագործ ու ահաբեկիչ՝ կեղծ տվյալներով, մինչդեռ հրապարակված ձայնագրությունները հերթով հերքում են այդ պնդումները»։ Մինասյանը հավելել է, որ իրավապահ մարմինները քաղաքական պատվեր են կատարում, դատավորները ճնշումների տակ են, իսկ գլխավոր դատախազը «այս ամբիոնից հրապարակային ստում է»։

Ամփոփելով՝ նա նշել է․ «Քանի դեռ գործող իշխանությունը համոզված է, որ ինքն է դատական իշխանությունը, գործադիրը և օրենսդիրը միասին, մենք բոլորս ապրելու ենք անարդարության միջավայրում»։

Մանրամասն՝ տեսանյութում։