Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի (Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսականի հատվածում) շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:
Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է:
«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր, թե հաշվի առնելով Վաշինգտոնում ձեռք բերված՝ Սյունիքի ճանապարհի վերաբերյալ պայմանավորվածությունը՝ հնարավո՞ր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվի ոչ թե Տավուշից, ինչպես հայտարարվել էր տարեսկզբին, այլ՝ Սյունիքից: Այս հարցին ևս ուղիղ չեն պատասխանել՝ դարձյալ շեշտելով, որ այս հարցը ևս քննարկման փուլում է: