|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելը կկործանի Գազա քաղաքը և կոչնչացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բոլոր զինյալներին, եթե արմատականները վայր չդնեն զենքը և ազատ չարձակեն պատանդներին: Այս մասին սեպտեմբերի 8-ին X սոցցանցի իր էջում հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ հավելելով, որ սա վերջին նախազգուշացումն է։
«Այսօր Գազա քաղաքի վրայով հզոր փոթորիկ կանցնի, և ահաբեկչության երկնաքերերի տանիքները կսկսեն դողալ։ Սա վերջին նախազգուշացումն է ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին ու բռնարարներին Գազայում և արտասահմանի շքեղ հյուրանոցներում. ազատ արձակեք պատանդներին և վայր դրեք զենքը. հակառակ դեպքում Գազան կկործանվի, իսկ դուք կոչնչանաք», - գրել է Կացը։