կարևոր
1618 դիտում, 9 ժամ առաջ - 2025-09-05 12:54
Աշխարհ

Ռուսաստանի տնտեսության մեջ լճացում չկա. Պուտին

Ռուսաստանի տնտեսության մեջ լճացում չկա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանի տնտեսության լճացման մասին կարծիքը եզակի չէ, շատերն են դժգոհ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքից։

Մոդերատոր Մարիա Ռիբակովան հարցրել է, թե արդյոք Պուտինը համաձայն է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի հետ, որը տնտեսության մեջ «տեխնիկական լճացում» է արձանագրել:

«Ոչ։ Նա գիտի (անհամաձայնության մասին), մենք նրա հետ մշտական շփում ունենք։ Կառավարության որոշ անդամներ էլ են այդպես կարծում, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Կենտրոնական բանկը բարձր տոկոսադրույք է պահում, իսկ դա պահում է գնաճը զսպելու համար։ Նպատակն այն է, որ ոչ միայն խանութներում, այլև տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում գները նվազեն»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ իշխանությունները նպատակաուղղված ապահովում են տնտեսության «փափուկ, հանգիստ վայրէջքը», որպեսզի արգելակեն գների աճը, քանի որ գնաճը վնաս կհասցնի: Ոմանք, նրա խոսքով, արդեն տնտեսության «գերսառեցում» են տեսնում, սակայն վարկավորումը կանգ չի առել, թեև տեմպերը նվազել են։