|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Ժողովրդին «կրթող» Նիկոլ Փաշինյանը փաստորեն նոր է բացահայտում, որ Տոկիոյում և Ճապոնիայի այլ մարդաշատ քաղաքներում աղբամաններ չկան: «Կրթությունը նորաձև է» արշավի առաջամարտիկը հասել է Ճապոնիա, սակայն այդպես էլ չի փորձել խորացնել իր գիտելիքները՝ իմանալու համար, որ սա միայն մշակութային առանձնահատկություն չէ:
30 տարի առաջ Տոկիոյի մետրոյում «Aum Shinrikyo» կրոնական խմբավորման անդամները ահաբեկչություն էին իրականացրել՝ աղբամաններն օգտագործելով պայթուցիկների և գազային բալոնների համար որպես թաքստոց:
Ահաբեկչության հետեւանքով 13 մարդ զոհվեց, ավելի քան 6 հազար անձ ստացավ տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դրանից հետո ճապոնական իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, սկսեցին զանգվածաբար հեռացնել աղբամանները՝ պահպանելով այդ մոտեցումը մինչ օրս։
Փաշինյանն իհարկե գաղափար անգամ չունի, թե ինչ ծանր հետևանք է համարում Ճապոնիա պետությունը 13 զոհը և, թե որքան է այս երկրում կարևորվում մարդը, հանրային անվտանգությունը (սա ասում եմ որպես Ճապոնիայում 20 օր վերապատրաստված լրագրող):
Հայաստանում սգո օրերը «խորոված-քաբաբի» տոներով փոխարինած Փաշինյանի իշխանության օրոք բազմաթիվ աղետներ են եղել, սկսած Սուրմալուի ողբերգությունից, սակայն իշխող ուժը հանրային պատասխանատվություն չի կրել, թեպետ մարդկային կյանքեր խլած դեպքերի գլխավոր պատասխանատուն հենց ինքն է եղել»: