|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սամվել Կարապետյանի գործով հատուկ վերանայման բողոքը (կալանքի երկարաձգումը վերացնելու, կալանքը բեկանելու մասին) մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանին։
Նա գործավարից է հասել դատավորի կարգավիճակի: 2024 թվականին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Գործարար Սամվել Կարապետյանի գործով բողոքը Մելիքսեթյանը քննել է գրավոր ընթացակարգով, բայց որոշումը դեռ չի հրապարակվել, կհրապարակվի սեպտեմբերի 8-ին։ Որոշման ելքն իրավաբաններն ու փաստաբանները կանխատեսելի են համարում:
Ասում են` նա այդքան «դուխ» չունի, որ Նիկոլ Փաշինյանի անձնական «թշնամի» Կարապետյանին բաց թողնի, եւ երկրորդ վախ-կաշկանդվածություն էլ ունի` պայմանավորված իր ամուսնու հանգամանքով, որը, մեր տեղեկություններով, աշխատում է Գյումրիում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Երեկ գրել էինք, որ քաղաքական գործեր քննող մեկ այլ դատավորի՝ Միքայել սրբազանի գործը քննող Արմինե Մելիքսեթյանի ամուսինն էլ է ոստիկանության համակարգում ծառայում։ Ըստ ամենայնի, աղմկոտ գործերը պատահական չեն մակագրվում հենց այն դատավորներին, որոնք կառավարելի են, որոնց ընտանիքի անդամներն ուժային կառույցներում են աշխատում կամ պաշտոններ են զբաղեցնում: