|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Տեխնիկա ունեցեք, լսեք ձայնս, հո չեմ գոռալու, այ քեզ բան»,- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այդ պաշտոնում իր առաջին ճեպազրույցի ժամանակ նման տրամադրությամբ էր պատասխանում լրագրողների հետ։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի` «կառավարությունը ես եմ» արտահայտությանը՝ Թորոսյանն ասաց, որ վարչապետը որևէ սխալ բան չի ասել։ Շատ հարցեր անպատասխան մնացին, քանի որ վիճաբանություն սկսվեց լրագրողնրի և Թորոսյանի միջև․ «Ունա՞կ եք լսելու, հարցը տվել եք, պատասխանը լսեք, թե չէ էլ չեմ պատասխանի»,- ասաց նա։
Դիտարկմանը, թե՝ մի սպառնացեք, նորանշանակ նախարարը պատասխանեց․ «Կսպառնամ, սովորեք աշխատել»։