Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Սերգեյ Շահվերդյանը գրում է․
«Ազատության հրապարակում Դաշնակցության կողմից կազմակերպված փայլուն հանրահավաքին երեկ հավաքված հազարավոր մարդիկ ևս մեկ անգամ հաստատեցին. Արցախի ժողովուրդը երբեք չի հաշտվի իր հայրենիքի կորստի հետ։
Սա մեր արձագանքն է Մինսկի խմբի լուծարմանը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միաժամանակյա հայտարարություններին «արցախյան հարցի փակման» մասին։
Սա նաև մեր հիշեցումն է միջազգային հանրությանը՝ հենց նա է պատասխանատու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված բռնության և էթնիկ զտումների օրինականացման համար։
Եվ եթե արդարության ձգտումը կոչվում է «ռևանշիզմ», այո', մենք բոլորս ռևանշիստներ ենք։
Իրենց երկրից վտարված բոլոր 150 հազար արցախցիները և Հայաստանի ու սփյուռքի հարյուր հազարավոր հայրենասերները»։