|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չորեքշաբթի օրը Պեկինի կենտրոնում՝ Տյանանմեն հրապարակում, սկսվել են ճապոնական ագրեսիայի դեմ Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում տարած հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Երկրի գլխավոր հրապարակում լայնածավալ տոնակատարությունները սկսվոելեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Կենտրոնական ռազմական հանձնաժողովի նախագահ Սի Ծինփինի ելույթով, որին հաջորդել է ռազմական շքերթը․ դրան մասնակցել են հազարավոր զինվորականներ, ավելի քան 100 ինքնաթիռներ և երկրի զինված ուժերի հարյուրավոր ցամաքային տեխնիկա։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես գլխավոր հյուր, և 25 այլ պետությունների ղեկավարներ մասնակցում են շքերթին՝ Սի Ծինփինի հրավերով։
Չինաստանի իշխանությունները տոնակատարություններից առաջ հայտարարել էին, որ շքերթը նպատակ ուներ ցույց տալ Պեկինի անսասան նվիրվածությունը խաղաղությանը, միջազգային արդարադատությանն ու արդարությանը, և աշխարհին ցույց տալ, որ 80 տարի առաջ տարած հաղթանակը արդարության մեծ հաղթանակ էր չարիքի և խավարի նկատմամբ։