կարևոր
4072 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-03 09:11
Հասարակություն

Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով.մասնակցել է նաեւ Փաշինյանը․ «Հրապարակ»

Վիլեն Գաբրիելյանի ծնունդը՝ միայն տղամարդկանցով.մասնակցել է նաեւ Փաշինյանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Անցած շաբաթ՝ օգոստոսի 26-ին, ԱԺ «Քաղպայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի` Նավակ ճոճողի ծննդյան խնջույքին մասնակցել են նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը։ Տարեդարձը նշել են «Աֆրիկյաններ»-ում։ Գաբրիելյանը նախընտրել է միայն տղամարդկանց ֆորմատը` կանայք ներկա չեն եղել:

Հյուրերը զարմացել են հատկապես Փաշինյանի ներկայությունից: Բանն այն է, որ Վիլեն Գաբրիելյանը Գյումրու ընտրությունների օրը ոչ սթափ վիճակում դրսեւորած վարքի պատճառով վայր դրեց մանդատը, եւ կային տեղեկություններ, որ կուսակցական վերնախավից են նրան հորդորել վայր դնել:

Բացի այդ, ՔՊ-ում խոսում են, որ վերջին ժամանակները Փաշինյանն այնքան էլ լավ չէր տրամադրված նրա հանդեպ:

Իշխանափոխության եւ դրանից հետո առաջին շրջանի պես իր հավատարիմ զինակիցը չի համարել: Իսկ թե ինչով է պայմանավորված Վիլենի նկատմամբ վերաբերմունքի շրջադարձը, թիմում ասում են, որ Փաշինյանը հասկանում է` կորցնում է իր զինակիցներին, ՔՊ հին կազմից մարդ չի մնացել իր կողքին, ով էլ մնացել է` մեծ դժգոհություններ ունեն իրենից եւ առաջին իսկ հնարավորության դեպքում թիկունքից հարված են հասցնելու:

Հավատարիմներ չկան, իր դեմ ծածուկ խմբավորումներ են ձեւավորվել։

Իսկ Վիլեն Գաբրիելյանը ՔՊ վարչության անդամության հայտ է ներկայացրել, կնշանակի` դեռ չի հեռանում, ուստի պետք է նրան պահել: Նրա ծնունդին մասնակցելը նաեւ մեսիջ է ՔՊ համագումարի պատվիրակներին, որ Գաբրիելյանին պետք է ընտրել։