կարևոր
670 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-02 13:17
Հասարակություն

Մեզանից խլեցին կյանքեր, երազանքներ ու ապագաներ. Ալյոնա Գրիգորյան

Մեզանից խլեցին կյանքեր, երազանքներ ու ապագաներ. Ալյոնա Գրիգորյան

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։

Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։

«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։

Մանրամասն՝ տեսանյութում։