կարևոր
1954 դիտում, 6 ժամ առաջ - 2025-09-02 12:24
Քաղաքական

Կորուստներն ու ձախողումները կոտրելու փոխարեն մեզ զինեցին վրեժով, ատելությամբ․ այսօր լինելու ենք Ազատության հրապարակում․ Գերասիմ Վարդանյան

Կորուստներն ու ձախողումները կոտրելու փոխարեն մեզ զինեցին վրեժով, ատելությամբ․ այսօր լինելու ենք Ազատության հրապարակում․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է․ 

«Ցավից, կորստից, ափսոսանքից, անզորության և անհնարինության գիտակցումից կոտրված ու հանձնված լինելու փոխարեն` ես, իմ ընկերները և մեր բազմաթիվ հայրենակիցներ այս շարունակական կորուստների շղթային զուգահեռ նախընտրեցին պայքարել, չհանձնվել և հավատալ մեր արժանապատիվ ապագային։

Կորուստներն ու ձախողումները մեզանից շատերին կոտրելու փոխարեն զինեցին վրեժով, ատելությամբ և հանձնված լինելու զգացման բթացմամբ։

Մենք վաղը` 18։30-ին, լինելու ենք Ազատության հրապարակում`միմյանց ուժ տալու, մեր պայքարը վերանորոգելու, մեր հանդեպ տեղի ունեցածի մասին մեր անհամաձայնությունը ցույց տալու համար։

Հ. Գ. Շնորհավո՜ր տոնդ, Արցա՜խ, շնորհավո՜ր տոնդ, գերվա՜ծ հայրենիք։

Որքան էլ քո ապագա ազատությանը հավատացողները սակավանան ու պակասեն, և որքան էլ որ մի ծաղկով գարնան գալուն չհավատացողները բազմանան, մենք նախընտրում ենք լինել այն մի ծաղիկը, որով գարուն բերելուն կհավատանք և հավատով, պայքարով ու արժանապատվությամբ գարունը կբերենք»։