Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Թակարդն այստեղ այն է, որ կաբինետային քաղաքագետների նախկին գրությունները այսպես կոչված «Զենգեզուրյան միջանցքի» նշանակության մասին Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Միջին Ասիայի հետ թյուրքական աշխարհի միավորման գործում առաջ են անցել այդ նախագծի գործնական իրականացման հնարավորություններից։ Տեսականորեն Էրդողանը իրավացի է՝ «Զանգեզուրի միջանցքը» բնութագրելով որպես «աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հեղափոխության մաս՝ դրա բացումն անվանելով «ռազմավարական» իրադարձություն»։Բայց գործնականում ամեն ինչ շատ ավելի բարդ է, նույնիսկ հաշվի առնելով, որ, Էրդողանի խոսքով, «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի դիվանագտական շրջանակներն ավարտված են», սակայն դրա ստորագրման վայրի եւ պայմանների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Վաշինգտոնում Ադրբեջանի, Հայաստանի եւ ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովի արդյունքում ընդունված հուշագրում նշվոմ է միջանցքի կարգավիճակը եւ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ Իրանի սահմանների հյուսիսում, ինչը սկսել է արագ փոխել աշխարհաքաղաքական լանդշաֆտը՝ «շատ լայն աշխարհագրությամբ», -նշել է քաղաքագետը։
Այսպես, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին «Զանգեզուրի միջանցքն» անվանել է «Ամերիկա-սիոնիստական ծրագիր»՝ «Իրանի եւ Ռուսատանի ցամաքային շրջափակման» հաստատման համար։
«Իհարկե, սա բացառապես իրանական տեսակետն է իրավիճակին․Իրանը սահմանակից է յոթ երկրի, սիկ Ռուսաստանը՝ 14-ի՝ ներառյալ ծովային ուղիները, միջանցքը ռազմական գոտի չէ, սիկ առայժմ միայն լոգիստիկ հանգույց է Ադրբեջանը Նախիջեւանին միացնելու համար։ Մոսկվան համեստորեն եւ անաղմուկ նշում է իր մասնակցությունն այդ նախագծին, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, ճեղքում է Անդրկովկասը։ Եվ թուրքերն այնքան էլ գոհ չեն իրադարձությունների նման ընթացքից քրդական խնդրի պատճառով, որը հեշտությամբ ամրացվում է միջանցքին։ Գլխավոր վտանգը Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի միաձուլվող էսկալացիան է։ Պատահական չէ, որ շատ փորձագետներ «Զանգեզուրի միջանցքն» անվանում են «մեծ աշխարհաքաղաքական ծուղակ», որով Արեւմուտքը տարածաշրջանի երկրներին տանում էր ԽՍՀՄ փլուզումից հետո տարիներ շարունակ, խոսքը գլոբալ նախագծի մասին է, որն անվանում են «Պանբրիտանական նախագիծ» կամ «Արեւելյան Հնդկական նախագիծ-2»՝ Եվրոպայից Չինաստան երթուղու ստեղծում, որը կանցնի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վերահսկողությունից դուրս։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն յաս համատեքստում ընկալվում է միայն որպես պանթուրանական նախագծի բաղկացուցիչ մաս, սիկ Հայաստանը դառնում է հանգուցային տարր այս ծնվող աշխարհաքաղաքական պատկերում», -եզրափակել է Տարասովը։
25 օգոստոս 2025
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի