կարևոր
628 դիտում, 7 ժամ առաջ - 2025-09-02 10:57
Քաղաքական

Իշխանությունները փորձել են խոչընդոտել Եռաբլուրի այսօրվա միջոցառումը, ուղիղ տեքստով ասել են՝ Ալիևը կջղայնանա․ Արթուր Վանեցյան

Իշխանությունները փորձել են խոչընդոտել Եռաբլուրի այսօրվա միջոցառումը, ուղիղ տեքստով ասել են՝ Ալիևը կջղայնանա․ Արթուր Վանեցյան

Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունենում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման արարողությունը։

Այս հուշակոթողը անմար հիշատակի ու հավերժ երախտիքի նվիրաբերում է․ այն կանգնեցվում է Արցախի ազատության համար նահատակված մեր հերոսների, հայրենի հողում հանգչող մեր հարազատների, ինչպես նաև սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի անմեղ զոհերի հիշատակին։

«Արցախի կանչը» հուշահամալիրը լինելու է մեր ժողովրդի ցավի ու պայքարի խորհրդանիշը, հավատքի ու անմահության սրբավայրը։