|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բարձրագույն Դատական Խորհուրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրում է․
«Տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչական դատարանի որևէ դատավոր բերման չի ենթարկվել և ձերբակալված չէ, հետևաբար միմյանց հրապարակումներն արտատպելու և չճշտված տեղեկություններ տարածելու իմաստ չկա։
Խնդրում եմ դատավորների վերաբերյալ ձեր հրապարակումներում զերծ մնալ անփույթ ձևակերպումներից, հատկապես, որ այն առնչվում է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց և նրանց հեղինակությանը: Առաջարկում եմ հետևել օրենսդրական կարգավորումներին և տարածել ճշգրտված տվյալներ։
Շնորհակալություն եմ հայտնում այն գործընկերներին, ովքեր օպերատիվ կերպով արդեն իսկ ուղղել են իրենց նյութերում տեղ գտած անճշտությունները»,- գրել է նա։