|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը քիչ առաջ ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել բանաստեղծ, պատերազմում որդի կորցրած Խաչիկ Մանուկյանի հետ և կից գրել․«Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի ընտրություններին ընդառաջ։ Աստծով»։
Politik.am-ի տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու է Խաչիկ Մանուկյանի գլխավորած ցուցակով։ Մանուկյանը ճանաչված գործիչ է հանրապետությունում, իսկ պատերազմից հետո մի շարք ընդդիմադիր շարժումների նախաձեռնողներից է եղել։