կարևոր
793 դիտում, 4 ժամ առաջ - 2025-08-28 15:25
Հասարակություն

Այ ապիկար, ի՞նչ իրավական հիմք կա պնդելու, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական տարածքներ կան. Գառնիկ Դանիելյան

«Այ ապիկար, ի՞նչ իրավական հիմք կա պնդելու, որ Հայաստանի տարածքում ադրբեջանական տարածքներ կան։ Դուք ադրբեջանցի մի պաշտոնյանից, Ալիևից լսե՞լ եք, որ ասի՝ Ադրբեջանում կան հայկական տարածքներ»,- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Հիշեցնենք, որ հենց երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կրկին հայտարարել էր. «Հայաստանի սուվերեն տարածքներ կան, որոնք հիմա ադրբեջանական վերահսկողության տակ են, և կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի  վերահսկողության տակ են»։ 

Նա նշեց, որ  Հայաստանի հաջողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ այս իշխանությունները հեռանան քաղաքական դաշտից։ 

Մանրամասն՝ տեսանայութում։