կարևոր
1015 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-21 12:24
Հասարակություն

Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան

Լոռիում և Տավուշում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան

Լոռիի և Տավուշի մարզերում հեղեղումներից տուժածները 1 քմ-ի դիմաց 180 հազար դրամ կստանան՝ 148 հազարի փոխարեն։ ՀՀ կառավարությունը այսօրվա՝ օգոստոսի 21-ի նիստում որոշեց փոփոխել 2024 թ. մայիսյան հեղեղումներից տուժած բնակիչներին փոխհատուցելու մեխանիզմը։

Ըստ կառավարության որոշման, դիմումների ներկայացման վերջնաժամկետը ևս երկարաձգվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը։

Նախագիծը նաև հստակեցնում է, որ բնակարան գնելու վկայագիրը հնարավոր կլինի իրացնել միայն այն համայնքում, որտեղ շահառուն հաշվառված է։