կարևոր
3148 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 15:14
Քաղաքական

Այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրել են ուղիղ երկխոսություն. Զախարովա

Այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրել են ուղիղ երկխոսություն. Զախարովա

«Ռուսաստանը շահագրգռված է կայուն, անվտանգ, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Եվ դրան հասնելու անհրաժեշտ պայմաններից մեկը, իհարկե, Բաքվի և Երևանի միջև երկար սպասված հաշտեցումն է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը՝ նշելով, որ դրա համար շատ բան են արել Ռուսաստանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա ասել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կարևոր փուլը մեկնարկել է 2020 թվականին անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, մշակվել է ճանապարհային քարտեզ բոլոր ռազմավարական ուղղություններով։

«Այն ներառում է խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջոցով կապերի զարգացում», - ասել է նա։

Զախարովայի խոսքով, այս պահին Հայաստանն ու Ադրբեջանը նախընտրել են ուղիղ, երկկողմ երկխոսությունը։

«Մենք հարգում ենք նման ընտրությունը։ Ի վերջո, խոսքը պայմանավորվելու ու կողք կողքի, հարևանների հետ ապրելու մասին է։ Հետևաբար, եթե նրանք գտել են ուղիղ երկխոսության հնարավորություն, դա նրանց ընտրությունն է։ Սա նշանակում է, որ մեծ մասը, ինչ մենք խոսացել ենք,  ստացվում է»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։