Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Sputnik Արմենիան պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը։
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համապատասխան օրինագիծը Թուրքիայի Միլի Մեջլիս է ներկայացրել թուրքական ազգայնական İYİ (Լավ կուսակցություն) կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն, այն ստորագրել է այդ կուսակցության 28 պատգամավոր:
Sputnik Արմենիան ՀՀ վարչապետի անունով պաշտոնական հարցում է ուղարկել, որպեսզի ճշտի այդ հարցում Երևանի դիրքորոշումը, մասնավորապես` Հայաստանը կհամաձայնի՞ արդյոք այդ վերանվանմանը սահմանի բացման դեպքում, և ի՞նչ քայլեր է նախատեսում ձեռնարկել երկրի կառավարությունը։
Հարցումը վերահասցեագրվել է ՀՀ ԱԳՆ, որտեղից էլ ստացվել է պատասխանը։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,-նշվում է հարցման պատասխանում։
Հիշեցնենք, որ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն է եղել։ 1921թ. մարտի 15-ին նա Բեռլինում գնդակահարվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի ձեռքով: Գերմանիայի դատարանում Թեհլիրյանը հայտարարել է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Գերմանական դատարանն արդարացրել է Թեհլիրյանին։