Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, շարունակելով ուսումնասիրել վիճակագրական տվյալներ, հանգել է հետաքրքիր եզրակացության։
ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2025թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. հունիսին 2024 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.9% և 4.1%-ով: 2025 թ. հունիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 384.2 դրամ, ինչը 1.0%-ով ցածր է 2024թ. հունիսի համապատասխան ցուցանիշից ( 388.1 դրամ)»։