Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ArmLur.am-ը գրում է․ «ArmLur.am լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին պատկանող բեռնատար մեքենաների վարորդներին ու մեքենաներին առգրավել: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում՝ դեռևս պարզ չէ, թե նախնկան ուր են տարել վարորդներին, բայց այս պահին երեք բեռնատար մեքենաների վարորդներն էլ գտնվում են Պետական եկամուտների կոմիտեում:
Ինչպե՞ս է բեռնատար մեքենաները ձեռք բերել Նժդեհ Իսկանդարյանը՝ մեր աղբյուրը մանրամասներ է հայտնում. «Դեռևս Արցախում Նժդեհ Իսկանդարյանը բացել էր շինարարական կազմակերպություն, վարկով ձեռք բերել երեք բեռնատար մեքենա, իսկ արդեն բռնի տեղահանումից հետո երկար քայլերից հետո կարողացել է վերականգնել իրեն պատկանող ՍՊԸ-ն»:
ArmLur.am-ը կապ հաստատեց նաև Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հետ, որ հաստատեց մեր աղբյուրիների հաղորդած տեղեկությունները:
«Այս պահին երեք վարորդները գտնվում են ՊԵԿ-ում: Քաղաքացիական շորերով ներկայացել են երկու վարորդներին իրենց հետ տարել, որից հետո էլ կանչել երրորդ վարորդին: Ես կարծում եմ և համոզված եմ, որ սա պատահական չէ, քանի որ անցած տարի պարեկների հետ կապված որոշ խնդիրներ են եղել, 6 ամիս առաջ հարցաքննվել եմ Աբովյանի Քննչական կոմիտեում: Երեկ էլ, նույն պատահականությամբ, Աբովյանի Քննչական կոմիտեից զանգ եմ ստացել»,- ասաց պետնախարարը, սակայն այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, որ այս պահին զբաղված է վարորդների ազատ արձակման խնդրով»: