Փոխարժեքներ
16 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը և մյուսները Արցախի զավթմանը անմիջականորեն ներգրավված են եղել «Մեղրու միջանցքը» կյանքի կոչելու հեռահար նպատակով: Սա ևս առանցքային փաստարկ է, թե որքան մեծ է եղել ազատագրված Արցախի գործոնը. Արցախը փակ դարպաս էր պանթյուրքիզմի առջև: Պատահական չէ, որ այդ դրույթը 2020թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարության հիմնական կետերից էր, ինչը միառժամանակ մոռացության մատնվեց, որպեսզի չընկալվեր, չդիտարկվեր որպես Բերձորի միջանցքի հակոտնյա: Ընդ որում, պանթյուրքիզմի գաղափարը երբեք չի արժանացել և հենց այս փուլում էլ չի արժանանում բոլոր գերտերությունների միանշանակ հավանությանը՝ դրանից բխող անդառնելի հետևանքներով հանդերձ:
Հ.Գ. Դա չի լինելու սոսկ ճանապարհ, հաշված տարիների ընթացքում առնվազն Սյունիքում ունենալու ենք ավելի վատթար պատկեր, քան օրինակ՝ Բաթումիում, և սա, ցավոք, որևէ մեկը ի զորու չի լինելու կասեցնել: Եթե դա սոսկ ճանապարհի խնդիր լիներ, ապա հենց այս պահին կա երկու ցամաքային ճանապարհ՝ Վրաստանով և Իրանով, բայց եթե պարզ չէ պատճառը և հեռահար նպատակը, այս ամենն անիմաստ է...»։