|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեւանի թաղապետարանների աշխատողներին ղեկավարները հորդորել են մինչեւ օգոստոսը ներառյալ իրացնել օրենքով իրենց հասանելիք արձակուրդը, քանի որ դրանից հետո հնարավոր է թույլ չտան արձակուրդ մեկնել` սկսում են պատրաստվել ընտրություններին։
Թաղապետարաններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ իրենց հավաստիացրել են, թե բոլոր թաղապետարաններին են նման հրահանգ իջեցրել` մտնում են իշխանության համար ծանր մարտերի փուլ։
Թե ինչ ընտրությունների են պատրաստվում, չեն մանրամասնել, ինչպես նաեւ՝ թե ինչ պետք է անեն թաղապետարանների աշխատակիցներն ընտրություններին ընդառաջ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են եկող տարվա հունիսին»։