կարևոր
4339 դիտում, 18 ժամ առաջ - 2025-07-11 17:23
Իրավական

Երեք երեխաների մայրը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար․ Էլինար Վարդանյան

Երեք երեխաների մայրը մեղադրվում է անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար․ Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է

«Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:

Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել:

Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:

Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:

Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:

Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում»։