|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հակակոռուպցիոն քրեական դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված և վերաբացված գործով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին 2008թ․ սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Սակայն ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց գործը։
Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Հիշեցնենք, որ դատավորը «նախկին» ՔՊ-ական, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով 2018թ․ պատգամավորի թեկնածություն առաջադրված Սարգիս Պետրոսյանն է։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։