|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Կանխատեսում եմ, որ այն հոդվածը, որով կալանավորել են Արթուր Սարգսյանին, և ՀՅԴ անդամների վրա է դրված՝ ահաբեկչության կազմակերպում, իշխանությունները փոխելու են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիշեցնեմ, անգամ 2016 թ.-ին, երբ ՊՊԾ գունդը գրավել էին, ոստիկաններ էին սպանվել, պատանդ էին վերցրել, անգամ այդ դեպքում ահաբեկչության հոդված չդրվեց, որովհետև դա ծանրագույն հանցագործությունն է։ Ապացուցողական բազան այդտեղ այնքան ծանր պետք է լինի։ Իսկ Քննչականը երեկ զեղչի քարտեր էր ներկայացրել որպես ապացույց»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ չեն կարողանալկու ներկայացված մեղադրանքը ապացուցել։
Մանրամասն՝ տեսանյութում։