|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«Միջանցքի շուրջ համաձայնությանը հաջորդելու է նոր պահանջի բավարարումը։ Նոր պահանջ ասվածը այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ՝
-Սահմանազատումը Ադրբեջանի սահմանած կարգով անելուն համաձայնություն տվել են:
-Սահմանադրությունը փոխելու շուրջ անվերապահ համաձայնություն տվել են:
-ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն համաձայնություն տվել են:
-Արարատ լեռը որպես հայության ազգային սիմվոլ չեղարկելուն համաձայնություն տվել են:
Հաջորդն ադրբեջանցիներին Հայստանում ընդունելու պահանջի բավարարման հարցն է թշնամին դնելու, ու գուշակեք, թե ի՞նչ է անելու ՀՀ–ում իշխանությունը գրպանները դրած խումբը»։