|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է.
«Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգևորական է, այլընտրանքային հոգևորական երևի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով, փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն ա ուզում ստուգի տեղում են, թե՞ չէ, копьë -ա ման գալիս՝ (Աստվածամուխ Սուրբ Գեղարդի) հետ ա: Հաղորդման թեման էլ հետևյալն է «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգևորական:
Պետրոս Ղազարյանը դեռ երբեք էսքան լուռ չէր մնացել իր հաղորդման ժամանակ:
P.S. ՀԱԷ-ի ազատագրիչին ասեք, որ էս «իրական հայաստանի իրական հոգևորականին» դարձնի իր ազատագրական պայքարի սիմվոլ»: