|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«Նայեցի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ԲԴԽ քննությանը:
Իմ համոզմունքը շարունակում է մնալ այն, որ դատաքննության ընթացքում քննվող գործերով դատավորի նկատմամբ չի կարելի հարուցել կարգապահական վարույթ եւ այն դարձնել քննության առարկա: Սա առավել վտանգավոր է դառնում նաեւ այն պատճառով, որ դատավորը ստիպված է լինում թեկուզ ԲԴԽ-ում «զեկուցել» եւ արդարանալ իր կողմից դեռեւս չավարտված գործով կատարված դատավարական գործողությունների առնչությամբ:
Այս համոզմունքս մնում է նույնը ցանկացած դատավորի դեպքում: Նույնիսկ Մասիս Մելքոնյանի դեպքում, հաշվի առնելով բոլոր հայտնի խնդիրները…»։